«Զանգեզուրի միջանցքը» առանձնահատուկ նշանակություն կունենա. Բայրամով
Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 26-րդ նիստում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նախարարը, մասնավորապես, ընդգծել է այսպես կոչված Արեւելյան Զանգեզուր տնտեսական շրջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարեւորությունը։