ԱԺ-ի աշխատակազմի պետական ծառայողները Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խրախուսվել են դրամական պարգևատրմամբ
ԱԺ-ի աշխատակազմի պետական ծառայողները Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասվում է կարգադրության մեջ: