Մենք ամրապնդում ենք մեր ռազմավարական համագործակցությունը. Չավուշօղլուն հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևի հետ, որտեղ նա եղել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) Նախարարների խորհրդի 26-րդ նիստում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Չավուշօղլուն հանդիպման վերաբերյալ Twitter-ում գրառում է արել, որում մասնավորապես նշվում է. «Մենք Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյոևին փոխանցեցինք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները: Մենք ամրապնդում ենք մեր ռազմավարական համագործակցությունը»։