Կրեմլը խոսել է մոբիլիզացիայի նոր ալիքի լուրի մասին
Ռուսաստանում մոբիլիզացիայի հերթական ալիքի հավանականության մասին CNN-ի տեղեկությունները հավաստի չեն։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան հեռուստաընկերության հայտարարություններն այն մասին, որ ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը, իբր, դիտարկում է ևս 200 հազար մարդու մոբիլիզացման հնարավորությունը։
Հարցին, թե արդյոք CNN-ի այս լուրը նույնքան անվստահելի է, որքան սոցցանցերում այդ թեմայով նախորդ լուրերը, Կրեմլի խոսնակը դրական է պատասխանել:
«Այո, այդպես է»,- ասել է Պեսկովը։