ՀԱՊԿ-ը կարող է առաքելություն ուղարկել Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելության վրա։
Այս մասին RBC-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանք է ներկայացրել ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է որոշման նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»։
Սա ենթադրում է ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկել և որոշում այդպիսի առաքելության չափի, մանդատի և ժամկետների մասին։