Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապի մասին է հայտարարվել
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսները Բելառուսում երկինք են բարձրացրել իրենց ինքնաթիռները, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով օդային ազդանշանային քարտեզը։
Նշվում է, որ Բելառուսում օդ են բարձրացվել հեռահար ռադարային ինքնաթիռներ, ուղեկցող կործանիչ և ՄիԳ-31Կ, որը կարող է կրել Կինժալ հիպերձայնային հրթիռներ։