Կարեն Խաչանովի ուղերձները գրավում են նույնքան ուշադրություն, որքան խաղը. The Guardian-ի անդրադարձը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է իր կարիերայի վերածնունդը՝ անցնելով Australian Open-ի կիսաեզրափակիչ: Այս մասին գրում է բրիտանական theguardian.com-ը:
«Կարեն Խաչանովի ուղերձները գրավում է նույնքան ուշադրություն, որքան նրա խաղը»,- նշում է պարբերականը:
Ֆրենսիս Տիաֆոյի և Յոսիհիտո Նիշիոկայի դեմ հաղթանակների ժամանակ Խաչանովը ստորագրել է տեսախցիկի վրա՝ գրելով «Մնա ամուր, Արցախ» (Artsakh stay strong!!!)՝ նկատի ունենալով դեկտեմբերի կեսերից Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհի շրջափակումը:
Խաչանովի հայրը՝ Աբգարը, Հայաստանի մայրաքաղաք Երևանից է։
Քառորդ եզրափակիչից հետո Խաչանովը կրկնեց իր աջակցությունը, թեև հրաժարվեց մանրամասնել. «Ես հայկական արմատներ ունեմ», - ասաց նա: «Հորս կողմից, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից. Ես կիսով չափ հայ եմ. Ես չեմ ուզում դրանից ավելի խորանալ և պարզապես ուզում էի ուժ և աջակցություն ցույց տալ իմ ժողովրդին»։
Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որը տեղի է ունենում ավելի քան 30 տարի։ «Վերջին նշանակալից հակամարտությունը՝ 44-օրյա պատերազմը, տեղի ունեցավ 2020 թվականին, երբ զոհվեց 6800 զինվոր»,-գրում է The Guardian պարբերականը: