ԱՄՆ-ը տանկեր և զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային փոխանցել ոչ միայն M1 Abrams տանկերը, այլ նաև փոքր քանակությամբ զրահատեխնիկա։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
CNN-ի զրուցակիցը նշել է, որ խոսքը ռելսերի վրա գտնվող տրանսպորտային միջոցների մասին է, որոնք նախատեսված են դաշտում տանկերը վերանորոգելու և մարտադաշտից դուրս բերելու` տեխնիկական սպասարկման համար։
Թե ինչպիսի մեքենաներ և որքան կստանա Կիևը, հեռուստաալիքը չի նշում։