Կրեմլը Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինա ձախողված է համարում
Ուկրաինա ամերիկյան Abrams տանկերի մատակարարման պլանը ձախողված է, Արևմուտքը գերագնահատում է Ուկրաինայի զինված ուժերի ներուժը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես համոզված եմ, որ շատ փորձագետներ հասկանում են այս մտքի անհեթեթությունը։ Պարզապես տեխնոլոգիական առումով սա բավականին ձախողված ծրագիր է, և, որ ամենակարևորն է, սա հստակ գերագնահատում Ուկրաինայի զինված ուժերի ներուժը։ Սա ևս մեկ սխալ պատկերացում է պատերազմի մասին»,- ասել է Պեսկովը՝ մատնանշելով տանկերի բարձր արժեքը և նշելով, որ սա մնալու է եվրոպացի հարկատուների ուսերին։