«Դաշնակահար» նախագահի փնթի, անփույթ ու կիսատ-պռատ վերաբերմունքը՝ երկրի ու իր գործի նկատմամբ (փաստաթուղթ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով «անգործությունից» բացահայտել է իր երաժշտական տաղանդը, այժմ էլ՝ առանց տեքստեր ընթերցելու, ստորագրություններ է դնում այս ու այն հրամանի տակ:
«Դաշնակահար»-ի տիտղոսն ստացած նախագահն այնքան անտարբեր ու անփույթ է իր գործի նկատմամբ, որ հրամանագրերն ստորագրում է այնպես, ինչպես մատները կսահեցներ դաշնամուրի ստեղների վրայով:
Ոչինչ տարօրինակ չէր լինի, եթե նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում, կիսատ-պռատ չլիներ:
Այլ կերպ ասած՝ Խաչատուրյանը կիսատ հրամանագրով ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է նշանակել: ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագիրն ավարտվում է այսպես.
Իհարկե, հետո արդեն, հավանաբար ինչ-որ մեկը գլխի է գցել, որ նախադասությունը կիսատ է և պետք է այն ավարտին հասցնել: Սակայն սա հերթական անգամ ցույց է տալիս «դաշնակահար» նախագահի փնթի, անփույթ ու կիսատ-պռատ վերաբերմունքը՝ երկրի ու իր գործի նկատմամբ՝ Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին դաշնամուր նվագելով հյուրերին զվարճեցնելը վկա (ի դեպ՝ Արցախի բլոկադայի ու պատերազմական շրջանում):
Արմինե Մկրտումյան
