ԱՄՆ-ը Եվրոպային ներքաշում է մեծ պատերազմի մեջ. Զախարովա
Եվրոպացիները չեն հասկանում, որ ԱՄՆ-ն իրենց ներքաշում է մեծ պատերազմի մեջ՝ ԱՄՆ-ի տնտեսության աճը պահելու համար։
Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չե՞ն հասկանում, որ ԱՄՆ-ը Եվրոպային ներքաշում է մեծ պատերազմի մեջ։ Վաշինգտոնը վաղուց այլ ռեսուրսներ չունի դոլարը ապահովելու և ամերիկյան տնտեսության աճը պահպանելու համար, բացի աշխարհում լարվածության օջախներ ստեղծելուց»,- ասել է նա։