Վաշինգտոնը կանխատեսել է Ռուսաստանի նոր հարձակումն Ուկրաինայում
Վաշինգտոնը կանխատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինայում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների ավելացում։
Համապատասխան հայտարարությունն արել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը չորեքշաբթի՝ հունվարի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ակնկալում ենք, որ Պուտինը և ռուս զինվորականները կփորձեն հարձակվել, հենց որ եղանակը բարելավվի», - ասել է ամերիկացի պաշտոնյան: