Ռուսաստանը պետք է խուճապի չմատնվի Հայաստանում ԵՄ դիտորդների համար. Զատուլին
Ռուսաստանը, չնայած Արևմուտքի հետ իր թշնամական հարաբերություններին, պետք է ողջամիտ զսպվածություն դրսևորի և խուճապի չմատնվի Հայաստանում ԵՄ դիտորդների համար, առաջարկել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, գրում են ռուսական լրատվամիջոցը։
Զատուլինի խոսքով՝ ինքը հասկանում է, թե ինչու են այսօր Ռուսաստանում մտածում, թե արդյոք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը կհանգեցնի իրավիճակի վատթարացման։
«Մենք թշնամական, առճակատման հարաբերությունների մեջ ենք ԵՄ-ի հետ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Բայց ես այստեղ կցուցաբերեի որոշակի ողջամիտ զսպվածություն, չշտապելով նախօրոք խուճապի մատնվել այս կապակցությամբ», - կարծում է նա:
Զատուլինի խոսքով՝ դիտորդների գործունեությունը բավականին սահմանափակ է, և նրանց հայտնվելը կապված է Ադրբեջանի հետ առճակատման հարցում դաշնակիցներ գտնելու Հայաստանի ցանկության հետ։