Իսրայելը հրաժարվել է կատարել ԱՄՆ–ի առաջարկը և Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր չի փոխանցի

ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է Ուկրաինային ուղարկել MIM-23 Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք հանվել են և ուղարկվել պահեստներ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան և իսրայելական իշխանությունների ներկայացուցիչներին։
Իսրայելի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Պենտագոնը երկու շաբաթ առաջ կապ է հաստատել Իսրայելի պաշտպանության նախարարության հետ և խնդրել է պահեստում գտնվող Hawk համակարգերը փոխանցել Ուկրաինային:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ հիշեցնելով, որ Իսրայելը դեռևս զենք չի մատակարարում Ուկրաինային, և որ MIM-23 Hawk համակարգերը չեն գործում՝ երկար պահեստավորման պատճառով։