Ազատ գյուղում հրդեհված տունը, որտեղ մահացավ 15 զինծառայող, նախկինում իբր պատկանել է ադրբեջանցու. Haqqin.az-ի բեմադրությունը
Հայկական զորամասի զորանոցը, որտեղ հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել, նախկինում 35 տարի առաջ իբր ադրբեջանցու տուն է եղել։ Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը։
Հոդվածում նշվում է, թե իբր այդ շենքում էր ապրում արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Կամանդարա Հասանովան։
Ադրբեջանցիների բեմադրած հարցազրույցում լրագրողները զրուցել են իբր նախկինում այս տանը բնակվող ընտանիքի հետ։
Հանգուցյալ Կամանդար Հասանովայի որդին նշել է, որ երբ տեսել է հրդեհի կադրերը, անմիջապես ճանաչել է տունը, որտեղ մեծացել է։