Պուտինն ինձ համար ոչ ոք է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շահագրգռված չէ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով։
«Սա ինձ չի հետաքրքրում։ Նրա հետ հանդիպելը, զրուցելը հետաքրքիր չէ։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է որոշում ընդունում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Պուտինն իր համար դարձել է ոչ ոք։
Զելենսկին ավելի վաղ հրամանագրով արգելել էր Ռուսաստանի հետ բանակցությունները։