Հայաստանը «անհիմն պնդումներ» է անում Լաչինի ճանապարհի ենթադրյալ փակման մասին. Ալիևը դարձյալ ստել է, այս անգամ՝ Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում
Վերջերս Հայաստանն «անհիմն պնդումներ» է անում Լաչինի ճանապարհի ենթադրյալ փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակապես «կեղծ են» և «անհեթեթ», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Բոյյոնի հետ հանդիպմանը։
Նա դեսպանի ուշադրությանն է ներկայացրել, որ վերոնշյալ ճանապարհն իբր ապահովում է քաղաքացիական բեռների և քաղաքացիական անձանց տեղափոխում ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Ալիևը նաև նշել է Արցախում օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը դադարեցնելու և Ադրբեջանի կողմից այդ հանքավայրերի մշտական մոնիթորինգի ապահովման կարևորությունը։