Ալիևը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը
Հունաստանը տարանցիկ երկրի դեր է խաղում ադրբեջանական գազի այլ եվրոպական երկրներ մատակարարելու հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Հունաստանի նոր դեսպան Խրիստոս Կապոդիստրիասի հետ հանդիպմանը։
Ալիևը նշել է երկու երկրի միջև երկկողմ համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը ոչ միայն էներգետիկ, այլև այլ ոլորտներում։
Կապոդիստրիասը նշել է համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը, մասնավորապես, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերին, նշվել է Հունաստանի աջակցությունը երկու կառույցների հետ Ադրբեջանի կապերի ընդլայնմանը։