Տավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Զաքարյան
Վազող տողեր

21-րդ դարում երեխաները մեկուկես ամսից ավել չեն կարողանա հանդիպել իրենց ծնողներին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին (տեսանյութ)

Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստին ասել է ՀՀ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում:

«Հարգելի գործընկերներ,

Ձեր դեմքերի արտահայտությունը խոսում է այն մասին, որ կանխատեսում եք, որ հայերն այժմ կխոսեն ադրբեջանական ագրեսիայի, գերիների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը, ի պատասխան, ծանրաբեռնելու է ձեզ կեղծ հակադարձումներով։ Բայց թույլ տվեք ինձ բացատրել, թե ինչու ենք պարտավոր բարձրաձայնել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի և վերը նշված այլ թեմաների մասին։ Խնդրում եմ՝ իմ խոսքերն ընկալել ոչ թե որպես քաղաքական ելույթ, այլ որպես խորհելու նյութ։

Օրինակ՝ մեզանից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը։ Ես խնդրում եմ ձեզ ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև՝ ո’չ բանջարեղեն, ո’չ միրգ, ոչ ուրիշ այլ բան:

Եվ երբ դուք, հարգելի գործընկերներ, կհասնեք ձեր հարմարավետ ու տաք հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու և նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ և էլեկտրականություն։

Ձեզանից նրանց, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային կրթություն ստանալ։ Եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին։

Եվ եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի։

Եվ երբ պարոն Սեիդովը կսկսի պատմել, որ ինքնահռչակ ակտիվիստներն օգտվում են իրենց խոսքի ազատության իրավունքից, թեպետ «խոսքի ազատությունն Ադրբեջանում» նախադասությունն ինքնին օքսիմորոն, խնդրում եմ հիշել, որ Ադրբեջանը Յեյլի համալսարանի բնապահպանական արդյունավետության ինդեքսում 104-րդն է, և ես չեմ հիշում, որ Ադրբեջանում երբևէ էկոլոգիական թեմայով բողոքի որևէ զանգվածային ցույց տեղի ունեցած լինի։ Չնայած քիչ առաջ ականատես եղանք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կասկածի տակ դնում ֆրանսիական ժողովրդավարությունը:

Կարող եք պատկերացնել, որ 1989 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ Բեռլինի պատի փլուզումից հետո Եվրոպայում կլինի մի վայր, որտեղ ընտանիքներն ու հարազատները միմյանցից բաժանված կլինեն։ 21-րդ դարում երեխաները մեկուկես ամսից ավել չեն կարողանա հանդիպել իրենց ծնողներին։ Բայց հանկարծ սխալ կարծիք չկազմեք. մենք չենք կարող 30 տարի սպասել. Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի։ Եվ ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը. «Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը»:

Շնորհակալություն և կոչ եմ անում կողմ քվեարկել հայկական պատվիրակության առաջարկած փոփոխություններին»,- ասել է նա: