ԱՄՆ–ն հատուկ գործողություն է իրականացրել Աֆրիկայում

Նախագահ Ջո Բայդենի հրամանով Սոմալիում իրականացված ռազմական հարձակման ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման հիմնական տարածաշրջանային առաջնորդ Բիլալ ալ-Սուդանին։
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներին։
Ալ-Սուդանին սպանվել է կրակահերթի ժամանակ այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները ներթափանցել են Սոմալիի հյուսիսում գտնվող լեռնային շրջան՝ փորձելով նրան գերի վերցնել, ասել են պաշտոնյաները: