ԱՄՆ-ը «Վագները» հռչակել է անդրազգային հանցավոր կազմակերպություն ու պատժամիջոցներ են կիրառվե

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Ադրբեջանական APA-ն Gazeta.ru-ին հղումով հայտնում է, որ սահմանափակումները կիրառվել են ՌԴ վարչապետի օգնական Դենիս Մանտուրովի և Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովայի նկատմամբ։
Ցանկում ընդգրկված են նաև նավաշինական ձեռնարկություններ, «Վագներ» խմբի հետ կապված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է «Վագներին» անդրազգային հանցավոր կազմակերպություն հայտարարել։