Ղրղզստանը և Ուզբեկստանը վերջացրել են սահմանազատման գործընթացը

Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են պետական սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման ընթացակարգը։
Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ բանակցություններից հետո։
«Վերջ է դրվել սահմանային հարցերի խնդրին»,- ասել է նա համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո։
Ժապարովի խոսքով, դա առանցքային դեր կխաղա երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերությունների զարգացման գործում եւ կնպաստի Կենտրոնական Ասիայում կայունությանն ու անվտանգությանը։