Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով. Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Նոր Զելանդիայի ժողովրդին՝ բարօրություն»: