Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա «հերթական հարձակումից»․ Զախարովա

Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, ցավակցություն ու զորակցություն է հայտնում գործընկերներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ընթացքում անվտանգության աշխատակից է սպանվել։ Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ադրբեջանցի գործընկերներին»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման մասին։