Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»
Վազող տողեր

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. Civilnet.am

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ, գրում է Civilnet.am-ը:

Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։

Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։ Քաղաքաշինության կոմիտեն «Շինկարկաս»-ին կապիտալ շինարարության բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիա է տվել։ Ընկերությունը ժամանակին ներգրաված է եղել նաև Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակելի շենքերի կառուցման գործում։ Կառուցված շենքերի որակից քաղաքացիները դժգոհություն էին հայտնել։

Շիրակի մարզպետարանը «Շինկարկաս»-ի հետ պայմանագիր է կնքել գնանշման հարցման եղանակով։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնանշման հարցումն այն ընթացակարգն է, երբ պատվիրատուն՝ տվյալ դեպքում Շիրակի մարզպետարանը, երկու կամ ավելի անձանց (ընկերությունների) հարցում է ուղարկում, ներկայացնում պահանջներն ու ակնկալում ստանալ գնառաջարկ։ Ստանալով տարբեր ընկերությունների գնառաջարկներ, պատվիրատուն հաղթող է ճանաչում առավել ցածր գին առաջարկած ընկերությանը։ Տվյալ գնման դեպքում Շիրակի մարզպետարանը գնանշման հարցում է ուղարկել 8 ընկերության՝ ներառյալ «Շինկարկաս»-ին։ Դրան պատասխանել են 7-ը. «Շինկարկաս»-ն առաջարկել է դպրոցի տանիքի վերանորոգումն իրականացնել նվազագույն գնով՝ 67 միլիոն 80 հազար դրամով։ Նրանից 12 հազար դրամ ավել էր առաջարկել «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն, ինչի արդյունքում էլ մրցույթում հաղթել է «Շինկարկաս»-ը։

Փոխնախարարի հայրը՝ ամբաստանյալ

«Շինկարկաս»-ը, ինչպես վերը նշեցինք, հիմնադրել է Ավետիք Հարությունյանը։ Վերջինս երկար տարիներ (2004-2019 թթ) եղել է նաև Համահայկական հիմնադրամին պատկանող «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը։ «ՀԱՏՄ»-ը հայ-ամերիկյան տնաշինական միավորման հապավումն է, որը հիմնադրվել է 1991-ին՝ Հայաստանի կառավարության ու Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով։ Ընկերության նպատակը աղետի գոտում շինանյութի արտադրությունն ու մատակարարումն էր։ 1999-ից «ՀԱՏՄ»-ի սեփականատեր դարձավ Հայաստան համահայկական հիմնադրամը, մի քանի տարի անց Հարությունյանը դարձավ ընկերության տնօրեն։

2018-ին հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առնչվող քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն հաղորդեց, որ փոխնախարարի հայրն օժանդակել է Արա Վարդանյանին հափշտակել հիմնադրամի գույքն ու միջոցները։ Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Հարությունյանը լինելով «Հայաստան» հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները, 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով օժանդակել է Արա Վարդանյանին հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն։ Դրա շրջանակում նա կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս գործն այժմ դատաքննության փուլում է Հակակոռուպցիոն դատարանում, Արա Վարդանյանն ու Ավետիք Հարությունյանը մեղադրյալներ են։ Գլխավոր դատախազությունից Սիվիլնեթին հայտնել են, որ գործով պետությանը պատճառված վնասը ավելի քան 287 միլիոն դրամ է։

Այլ պայմանագիր՝ Հարությունյանների ընկերության հետ

Հովհաննես Հարությունյանի հորեղբորը՝ Հարություն Հարությունյանին է պատկանում «Հայկասար» ՍՊԸ-ն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ «Հայկասար»-ը շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննության գործունեությամբ է զբաղվում։ Դեկտեմբերի 8-ին «Հայկասար»-ը ավելի քան 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցել Ախուրյանի Կրաշեն, Քեթի, Աշոցք համայնքի Արփենի, Ցողամարգ, Գեգհովիտ, Ամասիա համայնքի Ալվար և Գտաշեն բնակավայրերի դպրոցներում կատարված շինարարական աշխատանքների համար։

Ինչպես «Շինկարկաս»-ի դեպքում, այստեղ էլ Հարությունյանների ընկերության հետ պայմանագիր կնքվել է գնանշման ընթացակարգի շրջանակում։ «Հայկասար»-ը տարբեր տարիների հաղթել է գնումների մրցույթներում։ Դրանցից մեկը, սակայն, ավարտվել է սկանդալով. 2016-ին Երևանի թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար «Հայկասար»-ի հետ կնքվել էր 1,5 միլիոն դրամի պայմանագիր։ 2017-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ մանկապարտեզի շինարարությունն իրականացնող ընկերությունները չեն կատարել մանկապարտեզի նորոգման աշխատանքները, իսկ շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ընկերության ներկայացուցիչը կատարողական ակտերում իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքների ամբողջությամբ կատարված լինելը։ Ըստ ոստիկանության՝ այս գործողությունների արդյունքում մանկապարտեզի սաները շարունակել էին մնալ անբարեկարգ ու հակահիգիենիկ պայմաններում։

Նախկին իշխանությունների ժամանակ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը, սակայն, կարճվել է նոր իշխանությունների օրոք։ Գործը հարուցվել էր խոշոր չափերով յուրացման, փաստաթղթերի կեղծման, օգտագործման հատկանիշներով 2017-ին։ 2018-ի հուլիսին 30-ին քրգործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

Հովհաննես Հարությունյանը 2018-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ էր, 2019-ի փետրվարից՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը, իսկ հետո նշանակվեց առողջապահության փոխնախարար։ 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հարությունյանը Շիրակի մարզպետն էր, այս ընթացքում նա նաև Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն էր, սակայն ՔՊ-ին այդ ընտրություններում չհաջողվեց ավագանիում մեծամասնություն ձևավորել, Հարությունյանն էլ քաղաքապետ չդարձավ։ 2021-ի նոյեմբերից նա դարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար ու սկսեց զբաղվել հանքարդյունաբերության ոլորտով։