Մարիա Զախարովան խոսել է Կիևին զենք մատակարարելու մասին

Արեւմուտքի կողմից Ուկրաինային տանկերի մատակարարումը չի փոխի իրավիճակը հօգուտ Կիեւի։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ցանկացած արևմտյան զենք, որը մտնում է Ուկրաինա, դառնում է օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի համար։ Սա այդպես է, որպեսզի հետո հարցեր չլինեն։ Տանկերի մատակարարումը, իհարկե, չի փոխի իրավիճակը հօգուտ Կիևի ռեժիմի, բայց դրանք արևմտյան երկրներին առճակատման նոր մակարդակի են հասցնում մեր երկրի և մեր ժողովրդի հետ»,- ասաց նա։