Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդը պատմել է, թե ինչու է նման քայլի դիմել (լուսանկարներ)

Հայտնի է դարձել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դրդապատճառը։ Այս մասին գրված է իրանցի լրագրող Խայալ Մուազզինի տելեգրամյան ալիքում։
Նա նշում է, որ զենքով Ադրբեջանի դեսպանատուն մտած քաղաքացին Իրանի քաղաքացի է, իսկ նրա կինը՝ Ադրբեջանի քաղաքացի։ Տղամարդն ասել է, թե միջադեպը տեղի է ունեցել բացառապես ընտանեկան հիմքով։
Նախնական հարցաքննության ժամանակ, մեղադրյալը պնդել է, որ կնոջը 9 ամսից ավելի պահել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը և առանց հիմնավոր պատճառի ազատ չեն արձակել։
Չնայած 9 ամսից ավելի տևած բանակցություններին և տրված կաշառքներին` կնոջը դեսպանատնից ազատ չեն արձակել և նա էլ որոշել է հարձակվել դեսպանատան վրա և փրկել կնոջը։