Ստեփանակերտի գազալցակայանները կեսգիշերից մինչև առավոտյան 8-ը կաշխատեն

Ստեփանակերտի գազալցակայանները կեսգիշերից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։