Տպավորություն է, որ բոլորս հանձնվել ենք և այս ամենից էլ օգտվում է իր դավաճանական վարչապետ-բռնապետիկը. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ «ԵԹԵ»-ՆԵՐԸ
Քննարկումներ, բավականին հաջող, նաև անհաջող կատակներ՝ հրաժարականների, հրաժարական տվածներին նոր նշանակումների, այդ թվում նոր՝ խեղկատակների նշանակումների առիթներով։ Առավել քան լուրջ քննարկումներ, հարցազրույցներ, հայտարարություններ՝ Հայաստանի այսօրվա և վաղվա սպասվելիք դառը ճակատագրի մասին։ Բոլոր մտահոգ քննարկումներում հնչում է ԵԹԵ մեկ և ԵԹԵ երկու․․․մտքերը։ Առաջին ԵԹԵ-ն, եթե բռնապետիկը մնա իշխանության։ Երկրորդ ԵԹԵ-ն՝ ինչ անել բռնապետիկին հեռացնելու և Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Արդեն 3-րդ տարին է այդ երկրորդ
ԵԹԵ-ն չի իրականանում։ Տպավորություն է ստեղծվում, որ բոլորս հանձնվել ենք և անցել «կառուցողական ընդդիմության» ոճին՝ քննադատություններ՝ ծաղր և այլն։ Այս ամենից էլ օգտվում և շարունակում է իր դավաճանական գործունեությունը վարչապետ-բռնապետիկը, այդ թվում՝ խեղկատակներին բարձր պաշտոնների նշանակելով։ Այսինքն իրականանում է առաջին ԵԹԵ-ն։
Իմ տպավորությամբ, չնայած դաժան շրջափակմանը,այդ երկրորդ ԵԹԵ-ն այսօր իրականացվում է Արցախ ամրոցում։ Այո՛, հույսս Արցախն է ու հերոս արցախցիները»։