Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան
Վազող տողեր

Դասակի հրամանատարը և զինվորները ծեծկռտուք են ունեցել․ պատմում է հրդեհից զոհված Հայկի ընտանիքը (տեսանյութ)

Արդեն 9 օր է՝ Մեծամորի բակերից մեկում լռել է ամենօրյա աղմուկը․ ողբերգական հրդեհի զոհերից մեկի՝ Հայկի հարազատ թաղամասում։

Կիրակոսյանները նախորդ ձմռանն էին Հայկին բանակ ճանապարհել։ Հինգ ամիս Վարդենիսում ծառայելուց հետո նա տեղափոխվել էր Ազատ գյուղ՝ ինժեներական զորքեր։ Սեպտեմբերյան մարտերից հետո Հայկին ավագ սակրավորի պարտականություններ էին տվել։

Ազատ գյուղ տեղափոխվելուց հետո ընտանիքը Հայկին մի քանի անգամ այցելել է, բայց կացարան չեն մտել։ Որդուց տեղեկացել են՝ տղաներն իրենք են իրենց համար կենցաղային նվազագույն պայմանները ստեղծել, սեփական միջոցներով ջրագիծ անցկացրել, հոսանքի բաց լարերը փակել։ Գիտեն նաև, որ ծնողներից մեկն էլ տղաներին լվացքի մեքենա էր ուղարկել։

Հայկը մինչեւ ողբերգական դեպքին նախորդող մի քանի օրը ծառայությունից չի բողոքել։ Միայն հոր հետ վերջին զրույցներից մեկում պատմել է, որ ծառայակիցներից երկուսի ու Գոռ անունով դասակի հրամանատարի միջև լուրջ միջադեպ է եղել։

«Դեպքից երկու օր առաջ խոսեցինք, ասաց՝ վեճ, խոսակցություն է եղել, դրանից մի չորս օր առաջ ռազմական ոստիկանությունը գնացել էր ստուգման, հեռախոսներ էին գտել զինվորների մոտ, շատ մանրամասն չեմ կարող ասել, իրենց հրամանատարի վրա խոսակցություն էր եկել, հրամանատարն էլ ճշտել էր երևի՝ ում էր պատկանում այդ ամեն ինչը, խփել էին իրար, ասում էր՝ չէի կողմնորոշվում՝ ինչ անեի, եղած զենքս ձեռքս դրեցի, վազում էի աջ, վազում էի ձախ, բաժանել է։ Ասում է՝ գնացի Գոռին թիկունքի կողմից բռնեցի, քաշելով տարա մի ուրիշ տեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Գոռի ազգանունն ու կոչումը Հայկի ընտանիքը չգիտի։ Որդին միայն ասել է՝ դասակի հրամանատար է։ Նրանից Հայկը երբեք չի դժգոհել, ասել է, որ լավ է վերաբերվում իրենց։ Բայց այդ միջադեպից հետո Հայկը հորն ասել է՝ ուզում է տեղափոխվել, այլևս չի կարողանում ծառայությունը նույն տեղում շարունակել։

«Չես կարող ասել՝ կարող է շատ լավ մարդ լինել, մեկի հետ կոնֆլիկտ ունենալ ու այնքան հիմար լինի, որ այդքան երեխու․․․ չեմ ուզում հավատալ․․․ այդքան երեխու հետ այդպես վարվի երկուսի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով, չգիտեմ․․․Այդ երկու օրն ամեն խոսակցության ժամանակ դա էր շեշտում, ասում էր՝ պապ ջան, այստեղի համը հելել է»,- նշեց Գաբրիել Կիրակոսյանը։

Հայկը երբևէ չի խոսել կապիտանի մասին, որին մեղսագրվում է 15 զինծառայողի անզգուշությամբ մահվան հասցնելը։ Նրանք անակնկալի են եկել, երբ իմացել են, որ տղաների հետ կացարանում կապիտան է եղել։

«Ես չեմ էլ իմացել, որ այդտեղ իրենց հետ կապիտան կա, ես մտածել եմ, որ Գոռն է, որովհետև ասում էր՝ մինչև ուշ ժամ մնում է, թողնում-գնում, մենք էլ, որը վերակարգ չի կանգնելու, քնում էր, մյուսներն էլ ժամը դնում-արթնանում, իրար փոխում էինք։ Ես չեմ էլ իմացել, որ իրենց հետ կապիտան է մնում։ Հայկս միշտ Գոռի մասին էր խոսում, ասաց՝ 28 տարեկան տղա է, ես դա եմ հիշում, թե հիմա կոնկրետ ով է՝ չգիտեմ»,- ասաց Գաբրիել Կիրակոսյանը։

Ողբերգության օրը Հայկը վերակարգ պետք է ընդուներ գիշերը ժամը երկուսից չորսի սահմանում։ Նվազագույնը մինչև 00։30 արթուն է եղել, հորաքրոջ որդու ու ընկերոջ հետ է հեռախոսով խոսել։ Հայկը սեպտեմբերյան մարտերից հետո շատ զգայուն էր դարձել քնի նկատմամբ, դժվարությամբ էր քնում, ամեն աղմուկից՝ արթնանում, ինչպե՞ս կարող էր չզգալ, որ կրակն իրենց է հասնում, ինչպես կարող էր չարթնանալ գոռգոռոցներից։

Ծնողները որդու մահվան նախնական պաշտոնական վարկածին չեն հավատում, բայց սեփական վերլուծությունների մեջ էլ՝ խճճվում են։ Ինչպե՞ս կարող էր սպան, որին երկու տասնյակ զինվորի կյանք էր վստահվել, չիմանար, որ վառարանի մեջ բեզնին լցնելը հրդեհի կհասցներ։ Ինչո՞ւ է վառարանը վառվել այն ժամանակ, երբ տղաներն արդեն քնած են եղել, եթե քնած են եղել։ Ինչու են տղաներին մահացած գտել՝ մահճակալներին բուշլատներով և զինվորական կոշիկներով պառկած, հատկապես որ Հայկը հաճախ է ասել, որ ննջասենյակը փոքր է, շոգ է լինում։ Ինչու է փակ եղել ննջարանի դուռը, ինչպես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր հրդեհից փրկված զինծառայողներից մեկը։ Ի՞նչպես կարող էր պատահել, որ մարզված 10-ից ավելի տղաներ դուռը չկարողանային կոտրել։ Ո՞ւմ է վազելիս դիպչել հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողը, եթե պաշտոնական տվյալով՝ տղաներից 14–ին մահճակալներին անշնչացած են գտել։

Այս հարցերը միայն ու միայն փակուղի են տանում Հայկի ծնողներին, բայց մեկ բան հստակ դարձնում՝ կատարվածը դիտավորություն է։

«Երեխեքին քնեցրել են կամ թունավորել, երեխեքն արդեն չեն եղել, էդ էլ իրենց հետքերը ծածկելու համար հրդեհը կազմակերպել են։ Այնքան հարցեր եմ տալիս ինքս ինձ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվել։ Դա միայն գիտեն անողն ու երեխեքը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ երեխեքն ինչ-որ բան են իմացել իրենց գործերին վերաբերող, վախեցել են, որ երեխեքը կարող է ամեն ինչը բացահայտեն ու երեխեքին վերացրել են։ Ես չեմ հավատում ոչ մի վարկածի։ Սպանել են իրենց»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Արմինե Աղախանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: