Չեխիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
Չեխիայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ադրբեջանական ԱՊԱ-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տեղեկատվության մեջ ասվում է, որ քվեարկության համար բացվել է 14857 ընտրատեղամաս, որտեղ կարող է քվեարկել Չեխիայի բնակչության 8,25 միլիոնը (մոտ 10,6 միլիոն մարդ)։
Երկու օրից կայանալիք ընտրություններին առաջին անգամ կարող են քվեարկել մեծահասակների տարիքը լրացած 3779 քաղաքացի։ Քվեարկության արդյունքները կհրապարակվեն հունվարի 28-ի երեկոյան։
Նշենք, որ Չեխիայում ժողովրդի քվեարկությամբ առաջին անգամ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել 2013 թվականին, իսկ այս տարվա ընտրությունները թվով երրորդն են։ Մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը։
Նշենք, որ այս տարվա հունվարի 13-14-ին կայացած առաջին փուլի արդյունքում քվեարկության երկրորդ փուլ են անցել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։