Թուրքիան կանգնած է իր սիրելի բարեկամ ու եղբայր Ադրբեջանի կողքին. Թուրքիայի նախագահ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սոցցանցում իր գրառմամբ դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը:
Իր գրառման մեջ նախագահ Էրդողանն ասել է. «Թուրքիան կանգնած է իր սիրելի բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին»:
Նախագահ Էրդողանը սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։
Նախագահ Էրդողանն իր ուղերձում ընդգծել է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի՝ իր սիրելի բարեկամի և եղբոր կողքին և ասել. «Ես իմ ցավակցությունն եմ հայտնում մեր ադրբեջանցի եղբայրներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։