Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա զոհ և վիրավոր
Մադհյա Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքների ժամանակ կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ։
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
«Հետաքննությունը պետք է պարզի, թե արդյոք օդում բախում է եղել, թե ոչ: Սու-30-ում եղել են երկու օդաչու, իսկ Mirage 2000-ի ղեկին եղել է մեկ օդաչու»,- ասել է աղբյուրը:
Հայտնի է, որ կործանիչները օդ են բարձրացել Գվալիորի ռազմաբազայից։ Վթարի հետևանքով 1 օդաչու զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը։