Սաակաշվիլին ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել իր հայրենիք վերադառնալու գործում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել իր հայրենիք վերադառնալու մեջ 2021 թվականի հոկտեմբերին, որից հետո նա ձերբակալվել է։
Այս մասին նա ասել է Spiegel-ին տված հարցազրույցում։
Սաակաշվիլիի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա նախորդը՝ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ արտաքին գործերի նախարարը հրահանգել են ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել իրեն, այլև ձերբակալել։