Բրիտանական հետախուզությունը տեղեկատվություն է հրապարակել Ռուսաստանում կրթության ռազմականացման մասին

Բրիտանական հետախուզությունը տեղեկատվություն է հրապարակել Ռուսաստանում կրթության ռազմականացման մասին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանական APA-ն՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկություն է հրապարակել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։
Հաղորդվում է, որ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում ներառել է նախնական զինվորական պատրաստությունը։
«Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի կրթության նախարարությունն ավելի մանրամասն է խոսել նախապես հայտարարված ծրագրի իրականացման մասին՝ ավագ դպրոցների ուսումնական ծրագրում ներառելու նախնական ռազմական պատրաստությունը»,-ասվում է զեկույցում: