Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունն էր։
Մինչ նիստին անցնելը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ունեն նոր նշանակում քաղաքապետարանում։ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Սարգիս Բեջանյանը։ Քաղաքապետը շնորհավորեց Բեջանյանին և նշեց, որ բավականին մեծ գործ ունեն անելու՝ մեծ փոփոխություններ։