Խորապես մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Թվիթերի իր միկրոբլոգում:
«Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- գրել է նա: