Բագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարար
Հասարակություն

Շիրակի նորանշանակ մարզպետը ծաղկեփնջով ճանապարհեց արդեն նախկին դարձած Նազելի Բաղդասարյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, ԱԺ պատգամավորներին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին:

Մարզպետարանից  հայտնում են, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Նազելի Բաղդասարյանին և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին։

«Տիկին Բաղդասարյանի հետ արդյունավետ աշխատել ենք, որի արդյունքում մի շարք խնդիրներ են լուծվել, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ Ուրախ եմ ներկայացնել նոր մարզպետին՝ պարոն Մուրադյանին, մեզ համար կարևոր է, որ Մուշեղ Մուրադյանը նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց զատ, աշխատել է նաև Շիրակի մարզպետարանում, ինչը նշանակում է՝ ծանոթ է աշխատակազմին, մարզպետարանի աշխատանքներին, մարզի խնդիրներին և շատ արագ կանցնի դրանց լուծմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը։ Շիրակի մարզը բարդ մարզ է, սակայն մարզի զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են այժմ ընթացքի մեջ։ Վստահ եմ՝ համագործակցությամբ կշարունակենք առաջ գնալ»,- նշել է նախարար Գնել Սանոսյանը։

Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը․ «Ուզում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք մաղթել պարոն Մուրադյանին և շնորհակալությունս համատեղ աշխատանքի համար թե տարածքային կառավարման նախարարին, թե համայնքների, թե ուժային կառույցների ղեկավարներին և, իհարկե, մարզպետարանի աշխատակազմին։ Պարոն Մուրադյանն աշխատել է մարզպետարանում և մարզպետարանի հետ համատեղ աշխատանքը լավ կստացվի, ինչի արդյունքում արդեն մեկնարկած մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն»։

Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամենօրյա աշխատանքով Է փորձելու հայրենի մարզի հոգսերի թեթևացմանը գնալ․ «Հարգելի պարոն նախարար, ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, ուժային կառույցների ղեկավարներ, ներկաներ, ողջունում եմ Ձեզ։ Արդեն առիթ ունեցել եմ կառավարության նիստի ժամանակ ասելու, հիմա ևս կրկնում եմ՝ ինձ համար պատիվ է նման բարձր վստահության արժանանալը և վստահեցնում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ստանձնում Շիրակի մարզպետի պաշտոնը։ Ամեն ջանք գործադրելու եմ կառավարության հետ համատեղ աշխատանքով հայրենի մարզի հոգսերի ու խնդիրների շուտափույթ լուծման համար, ինձ համար մարզի յուրաքանչյուր հոգս առաջնային եմ համարում և վստահ եմ, որ նվիրումով և հետևողական աշխատանքով քայլ առ քայլ կգնանք դրանց լուծման ճանապարհով։

Մեծ պատրաստակամությամբ և բարձր գիտակցումով եմ անցնում աշխատանքի մարտահրավերներով լի այս շրջանում և հավատացած եմ՝ տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր մարմինների համագործակցված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք արդյունքներ գրանցել։ Անելիքներ շատ կան, բայց կա նաև կամք աշխատելու և շենացնելու»,- ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։