Այն, ինչ ասաց պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ դա սուտ է. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սուտ է անվանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերն այն մասին, թե իբր ՌԴ ղեկավարն իրեն հրթիռներով է սպառնացել։
«Այն, ինչ ասաց պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ: Ավելի ճիշտ՝ դա սուտ է»,- ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահն այդ զրույցում նշել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ և հրթիռների տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ կնշանակի, որ դրանք հաշված րոպեների ընթացքում կհասնեն Մոսկվա։