Պակիստանում՝ մզկիթում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կա 17 զոհ և 90 վիրավոր (տեսանյութ)

Առնվազն 90 մարդ վիրավորվել է Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում Աֆղանստանի սահմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի ներկայացուցիչ Մոհամմադ Ասիմին։
Նրա խոսքով՝ 90 մարդ վնասվածքներով ընդունվել է Լեդի Ռիդինգի հիվանդանոց, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Հաղորդվում է նաև, որ զոհվել է առնվազն 17 մարդ։
Geo-TV հեռուստաալիքը հայտնել է առնվազն 50 զոհի մասին։ Նրա խոսքով՝ մզկիթը գտնվում է տեղի ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։
Պայթյունը տեղի է ունեցել կեսօրվա աղոթքի ժամանակ, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, հայտնել են անվտանգության աշխատակիցները: