Հայտնի են Իրանում ռազմական գործարանի վրա հարձակման վերաբերյալ հետաքննության տվյալները

Հետաքննության նախնական տվյալները վկայում են Իսրայելի մասնակցությունը Սպահանում գտնվող ռազմական գործարանին անօդաչու թռչող սարքերով հարվածելուն։
Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։
«Նախնական նշանները վկայում են Իսրայելի մասնակցության մասին Սպահանի հարձակմանը»,- ասել է նա։
Պաշտոնյան նաև հաստատել է, որ անօդաչու սարքերը, որոնք հարձակվել են ռազմական օբյեկտի վրա, հավանաբար արձակվել են Իրանի տարածքից։
Ավելի վաղ նման եզրակացության էր եկել Al Arabiya հեռուստաալիքը։