Իգոր Նիկոլաևը սրտի կաթվածի կասկածանքով հոսպիտալացվել է Մոսկվայի սրտաբանական կենտրոն

Հանրահայտ ռուս երգահան Իգոր Նիկոլաևը սրտի կաթվածի կասկածանքով հոսպիտալացվել է ՌԴ մայրաքաղաքի սրտաբանական կենտրոն։ Այս մասին հայտնում է 112 տելեգրամյան ալիքը։
63-ամյա կոմպոզիտորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այժմ Ռուսաստանի ժողովրդական արտիստին բժիշկները հետազոտում են։