Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Մշակույթ

«Դուք չեք պաշտպանել Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»․ մտավորականների բաց նամակը՝ Արցախի նախագահին

Հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով, այս մասին ասված է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված մտավորականների բաց նամակում։

«Պարոն Հարությունյան

Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիներս, ինչպես նաև` արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ` ելնելով այն իրողությունից, որ Արցախի ճակատագիրը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, այլև ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը։ Արցախի ճակատագրից է կախված ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, ինչպես նաև արտերկրում ապրող միլիոնավոր հայերի որպես հայ ապրելու, հայկականությունը սերունդներին փոխանցելու հարցը։ Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հենց ՀՀ ղեկավարի ստորագրած փաստաթղթերն են ճակատագրական ազդեցություն ունեցել Արցախի ժողովրդի վրա։ Այնպես որ` մենք բոլորս որպես հայ, գտնվում ենք մի հսկա նավում։

Որպես ԱՀ նախագահ Ձեր պաշտոնավարման ժամանակ 2020 թ. 44-օրյա պատերազմում Արցախը, բնականաբար նաև Հայաստանի Հանրապետությունը, աննախադեպ խայտառակ պարտություն է կրել, ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրել է ԱՀ Սահմանադրությամբ վավերացված իր տարածքի շուրջ 70 տոկոսը, հայկական բանակը տվել 5 հազարից ավելի զոհ, իսկ հազարավոր ընտանիքներ զրկվել են իրենց ծննդավայրից, այն բնակավայրերից, որտեղ սերնդեսերունդ ապրել են հարյուրավոր, հազարավոր տարիներ։

ԱՀ նախագահ ընտրվելով, Դուք երդվել էիք`

«Ստանձ­նելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվե­րա­պահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հան­րա­պետու­թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող­ջականու­թյունը և անվտանգությունը», որը ամրագրված է ԱՀ Սահմանադրությամբ (հոդված 91)։

Նույն Սահմանադրության Հոդված 94-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ­խա­նության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան­գության երաշխավորն է», ինչպես նաև «Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է»:

Որպես ԱՀ նախագահ, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Դուք խախտել եք ԱՀ Սահմանադրության հոդված 91-ի և հոդված 94-ի Ձեզ վերապահված գործառույթները` չեք պաշտպանել Արցախի թե տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, թե քաղաքացիների իրավունքները, որոնց մի մասը զոհվել են, մյուսները զրկվել իրենց հայրենի օջախներում ապրելու իրավունքից։

Վերջին 16 տարում լինելով ԱՀ առանցքային, գլխավոր քաղաքական դեմքը (2007-2017 թվականներին եղել եք վարչապետ, պետնախարար, իսկ 2020 թ.` ԱՀ նախագահ), հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով։

Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։

Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ անկախ նրանից, Դուք ցանկանում եք թե ոչ, հաճելի է Ձեզ թե ոչ, մարդիկ, հանրությունը, ժողովուրդը ի դեմս Ձեզ տեսնում է կորցրած զավակների, կորսված օջախների, իր դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր մեղավորին։

Կրկին հիշեցնենք, որ մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը։

Սերժ Սրապիոնյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս

Հասմիկ Պապյան - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Վալերի Խաչատրյան - իրավաբան

Սերգեյ Համբարձումյան - «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ

Յուրի Հովհաննիսյան- արվեստագետ, քանդակագործ

Վարդան Հովհաննիսյան - Արցախյան պատերազմի վետերան, գնդապետ

Նազելի Մարգարյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սեդրակ Երկանյան - երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Գագիկ Հարությունյան - գործարար

Նարինե Կռոյան - արձակագիր, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու

Ժիրայր Շահրիմանյան - կոմպոզիտոր

Խորեն Գասպարյան - գրող, թարգմանիչ

Արամ Խաչատրյան - իրավաբան

Վաչագան Ա. Սարգսյան - գրող, թարգմանիչ, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր

Դիանա Համբարձումյան, գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Հարոյան, - մշակութային գործիչ, «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր֊ղեկավար

Թաթուլ Պետրոսյան - արդարադատության գեներալ֊մայոր

Գագիկ Սարգսյան - արևելագետ, իրանաթալիշական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Սամվել Թադևոսյան- ռեժիսոր, Արցախյան պատերազմի մասին «Խրամատային ակնթարթներ» ֆիլմաշարի հեղինակ

Գոհար Սրապիոնյան - լրագրող, Հ2 հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան

Մելս Զաքարյան - վաստակաշատ մանկավարժ

Գևորգ Բալյան - ճարտարապետ, ԱՄՆ

Աշոտ Միրզոյան - բանաստեղծ, հրապարակախոս

Իրինա Արամյան - բանաստեղծ

Կարինե Ստեփանյան - ՀՀ վաստակավոր մանկավարժ», - նշված է նամակում։