Թրամփը կոչ է արել Եվրոպային ավելի շատ օգնել Ուկրաինային

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Հյու Հյուիթին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ Եվրոպան պետք է ավելի շատ օգնի Կիևին, իսկ ԱՄՆ-ը հաշտեցնի Ուկրաինային և Ռուսաստանին։
«Միացյալ Նահանգները պետք է բանակցություններ վարի այս երկու երկրների միջև խաղաղության շուրջ, և ես չեմ կարծում, որ նրանք պետք է չափազանց շատ ռազմական օգնություն ուղարկեն», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ավելացնի մատակարարումները Կիև, քանի որ Եվրամիությունը, ըստ Թրամփի, շատ քիչ բան է անում՝ համեմատած այն բանի հետ, թե ինչպես է Վաշինգտոնն օգնում Կիևին։
Թրամփը նշել է, որ ցանկանում է համոզվել, որ Ուկրաինան և Ռուսաստանը վերջին անգամ կկռվեն։