ԱՄՆ-ում հայտնաբերվել է հետախուզական օդապարիկը, որն ըստ Պենտագոնի պատկանում է Չինաստանին

ԱՄՆ-ի զինվորականները վերջին մի քանի օրվա ընթացքում հետևում են ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող հետախուզական օդապարիկին, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Չինաստանին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերին։
«ԱՄՆ կառավարությունը հայտնաբերել և հետևում է մեծ բարձրության վրա գտնվող դիտորդական օդապարիկը, որն այժմ գտնվում է ԱՄՆ մայրցամաքի վրա», - ասաց նա:
Օդապարիկը Ալեուտյան կղզիներից հասել է Կանադայի Մոնտանա նահանգ։ Ռայդերը հավելել է, որ իշխանությունները արտակարգ գործողություններ են ձեռնարկել՝ գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար։
Ռայդերը նշել է, որ ԱՄՆ իշխանություններն արդեն կապ են հաստատել Չինաստանի հետ։ Սակայն Պեկինը ոչինչ չի մեկնաբանել։