ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն

Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովի հայտարարության...

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի պատասխան ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության.

1-Ալմաթայի հռչակագրի ընդունման ժամանակ (դեկտեմբերի 21, 1991 թ.) Արցախը փաստացի դուրս էր գտնվում խորհրդային ադրբեջանի կազմից (սեպտեմբերի 2, 1991 թ.) դեռևս գոյություն ունեցող Միության օրենքներին և իրավական ակտերին համաձայն, իսկ 1992 թ. ՀՀ Գերագույն խորհուրդն այդ հռչակագիրը վավերացրել է՝ Արցախի հարցով վերապահումով,

2- Հայաստանը երբեք չի օկուպացրել տարածք, որը պատկանել է այլ պետության: Միջազգային բանակցային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկ խմբի եռանախագահության ազդեցիկ դերակատարներից Մոսկվան Արցախի հարցով 25 տարի բանակցել է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքով,

3- 44-օրյա պատերազմի հետևանքով 7 շրջանները հանձնվեցին ադրբեջանին. ԼՂԻՄ օրինական մաս հանդիսացող Շուշին և Հադրութը նույնպես օկուպացված են մնում պատերազմ սանձազերծած ագրեսոր ադրբեջանի կողմից,

4- տարածաշրջանային անվտանգության և ազգերի ինքնորոշման ու իրավահավասարության հարցում Լավրովի և Հայաստանի ՔՊ իշխանության ոչ ռացիոնալ մոտեցումների նույնականացումը չի բխում ՀՀ, Արցախի, ՌԴ, հայ և ռուս ժողովուրդների ազգային-պետական պատմական ու երկարաժամկետ շահերից,

5- այդ նույնականացումն ավելի է խորացնում հակառուսաստանյան տրամադրությունները Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում, ինչից կարող են օգտվել՝ Մոսկվային հարավկովկասյան ռեգիոնից ջանասիրաբար դուրս մղող ուժերը,

6- սա վկայում է Ռուսաստանում էլիտաների մոտեցումների փեղկվածության, նեոլիբերալ հանդերձանքով բոլշևիկյան պրոթուրանական կուրսի վերակտիվացման մասին, ինչը վիճարկելի է դարձնում հայ-ռուսական եղբայրության, պատմաքաղաքական, համընդհանուր շահերի և անվանգության ընկալումները,

7- եթե Հայաստանն «ագրեսոր» է եղել, ապա ի՞նչ հիմքով է Ռուսաստանն այդպիսի երկրի հետ կնքել ռազմավարական-դաշնակցային երկարաժամկետ պայմանագիր, ի՞նչ գործ ունի «ոչ ագրեսոր» Ռուսաստանի ռազմաբազան ՀՀ տարածքում: Նման հայտարարություններով ռիսկի տակ է դրվում միջպետական հարաբերությունների մի ամբողջ դարաշրջան:

Լավրովի և այլ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարություններն իրականում չեն տարբերվում Արևմուտքի գործընկերների հայտարարություններից: Պատճառն այն չէ՛, որ «դաշնակիցը դավաճանեց մեզ», այլ այն, որ մեր երկրի ներսում ունենք անհավասարակշիռ, դիվանագիտություն խաղալ չիմացող, արկածախնդիր տհասների մի իշխանություն, որը քանդեց մի ամբողջ պետության դաշնակիցների քարտեզ, ժառանգություն ստացած՝ «Արևմուտքի համար ընդունելի նախագահ, Ռուսաստանի կամակատար վարչապետ» բրիտանական շախմատային պարտյան էլ ձախողեց, դարձրեց մի բիզ, որը մտավ հայ ժողովրդի... կոկորդը:

Պի՛նդ եղեք»: