Գերմանիան կարող է Leopard 1 տանկեր փոխանցել Ուկրաինային

Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ոչ միայն Leopard 2 տանկերը, այլ նաև Leopard 1 հին տանկերը, սակայն դժվարանում է արկեր գտնել իր տեխնիկայի համար։
Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը։
Գերմանիան ժամանակին նման արկեր է արտադրել Կատարի և Բրազիլիայի համար, իսկ այժմ փորձում է համոզել այդ երկրներին վերաարտահանել: