Վռնդվածներ... էս ի՞նչ սպառնալիքներ են. արա, դուք տե՞ր եք ձեր ասածին. Արսենյանը՝ հունից դուրս եկավ. լարված իրավիճակ ԱԺ-ում (տեսանյութ)

«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն պատահականորեն լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք»,-Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին տարբեր քաղաքական գործիչների ելույթներից հետո ԱԺ ամբիոնից մոտից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։
Նա նշեց. «Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք։ Էն որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց դրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները, իր ասածից ու արածից ինչ կարող է լինել։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում։ Ինչ-որ բան երևի մոռացել եք իրականությունից, մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք կանգնած՝ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը։ Անընդհատ Ղարաբաղի 120 հազար բնակիչներ... 3 միլիոն Հայաստանի բնակիչներ։ Պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար։
Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»։
Այս հայտարարություններից հետո դահլիճից արձագանքներ հնչեցին։
«Դուք ի՞նչ կապ ունեք իմ ընտանիք հարաբերությունների հետ։ Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Դատավարություն եք անո՞ւմ»,- ասաց Արսենյանը։
Դահլիճից կրկին սկսեցին արձագանքել նրա հայտարարություններին։