Լավրովն ի՞նչ նորություն էր ասել, որ հակառուսականներն այդպես փոթորկվել են.. ըհը բռնացրինք, անցնենք հարձակման. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ լավրովի հայտարարությանն ու դրան հետևած արձագանքներին:
Նա մասնավորապես նշել է. «Երեկ հակառուսների աստեղային ժամն էր:
Լավրովն ասել է օկուպացված տարածքներ... ըհը բռնացրինք, անցնենք հարձակման: Ինչքան չքաղաքագետ կար հայտնվեցին էկրաններին:
Ուղղակի ծիծաղելի է:
Հակամարտության երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ միաբերան ասել են, որ Ղարաբաղի շուրջ գրավված տարածքների նկատմամբ պահանջներ չկան, դրանք վերադարձվելու են հակամարտության կարգավորման արդյունքում: Հիմա Լավրովը ի՞նչ նորություն էր ասել, որ հակառուսականներն այդպես փոթորկվել են:
Այս չքաղաքագետ գրանտակերները հինգերորդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր իսկապես մտահոգ Հայաստանի և Արցախի հայության ապագայով ուղղակի փորձում են հասկացնել, որ Թուրքիա/Ադրբեջան երկու հզոր թշնամիների արանքում ոչնչացման վտանգի տակ գտնվող Հայաստանին ու Արցախին մի նոր թշնամի մի ավելացրեք, վերջ տվեք այդ հիստերիային, Ռուսաստանի դեմ պատերազմող եվրոդիտորդները սոսկ դիտորդներ են և ուրիշ ոչինչ, նրանք հարց լուծող չեն, մի նպաստեք թշնամիների մերձեցմանը Ռուսաստանի հետ, որն արդեն իրողություն է դառնում:
Արցախի հայությունը իր անվտանգությունը տեսնում է միայն ռուսական ներկայության մեջ: Մի պառակտեք այս մի բուռ հայությանը: Եվ նաև Զանգեզուրի միջանցքի տալ-չտալու վրա հերոսացողներին:
Ժողովուրդ ջան, Ալիևի սրտովն է այդ միաջանցքի տապալումը, որովհետև դա լրիվ հիմնավոր և արդարացված առիթ է Լաչինի միջանցքը վերացնելու և Արցախի հայերի գլխացավանքից վերջնական ազատվելու համար: Այստեղ շատ լուրջ մտածել է պետք, նոյեմբերի 9-ի հայտարարությունը թուղթ է, ով ինչպես կուզի այդպես էլ կմեկնաբանի, այդ թղթով արդարություն փնտրել պետք չէ, անիմաստ է»: