Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանին Ուկրաինայի 20%-ը տրամադրելու մասին լուրը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն Մոսկվային առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20%-ը։
— Դա սուտ է,— ասել է նա։
«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսի հունվարին Մոսկվա կատարած այցի մասին տեղեկատվությունը նույնպես անբարոյական սուտ է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը գրել էր, որ հունվարի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ ղեկավար Բըրնսին հանձնարարել է ստուգել Ուկրաինայի ու Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցությունների համար։ Ըստ գերմանական կառավարության երկու բարձրաստիճան աղբյուրների՝ հունվարին Բերնսը այցելել է Կիև և Մոսկվա՝ հրավիրելով պատերազմող կողմերին լուծել հակամարտությունը։